Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 11:42 18-08-2025

Կյանքի միակ փուլը, երբ չեմ կարդացել, եղել է 2008-2012 թվականներին․Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Արձակուրդում էի, եւ այս անգամ այն լիարժեք ստացվեց՝ ոչ մի գրառում, ոչ մի լուսանկար, ոչ մի տեսանյութ։

Բայց ես գիրք կարդում եմ միշտ, կարդացել եմ միշտ։ Կարդում էի, երբ ուսանող էի։ Կարդում էի, երբ հղի էի։ Կարդում էի, երբ նորածին ունեի, եւ երբ երեխաները արդեն մեծ էին։ Կարդում եմ, երբ լավ տրամադրություն ունեմ։ Կարդում եմ, երբ վատ տրամադրություն ունեմ։ Մի խոսքով՝ միշտ։ Թերեւս կյանքի միակ փուլը, երբ չեմ կարդացել, կամ կարդացել եմ (նաեւ՝ խմբագրել եմ) միայն հոդվածներ, եղել է 2008-2012 թվականներին։

Բնականաբար՝ կարդում էի նաեւ այս արձակուրդի ողջ ընթացքում։

Իսկ ինչո՞ւ եմ հիմա այս մասին գրում եւ լուսանկարներ հրապարակում:

Որովհետեւ այսօր անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս գովազդենք, բարձր հայտարարենք մեր կարդալը, ասել է թե՝ կրթվելը։

Որովհետեւ այսօր՝
Կրթվելը նորաձեւ է
Ուստի նաեւ՝
Կրթվելը նորաձեւ է արձակուրդի ժամանակ»։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել