copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:17 17-08-2025

Այսքան աղետներից հետո ի՞նչ իմաստ ունի հավատալ իշխանության խոստումներին․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչքան ընկել է Հայաստանի, որպես պետություն, սուբյեկտությունը, այնքան ուշադիր ենք հետևում Հայաստանի վերաբերյալ ուրիշների բանակցություններին, տագնապով ենթադրում, թե մեր մասին ինչ են խոսել Թրամփն ու Պուտինը, խոսե՞լ են արդյոք։ Իշխանական քարոզիչները հազար ու մի մանիպուլյացիաներով հավաստիացնում են, թե «Թրամփի ուղին» ամենևին միջանցք չէ, որ դա եղած տարբերակներից լավագույնն է, իսկ Թրամփն էլ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության երաշխավորն է։ Ցանկացած պայմանագիր, փաստաթուղթ գործում է այնքան ժամանակ, երբ դրան պարտադրող ուժեր, պետություններ, միջազգային կազմակերպություններ, ոչ թե լիդերներ, անհատներ կան, իսկ այդքան սիրված, գովերգված խաղաղությունը ընդամենը կարճ կամ երկար դադար է պատերազմների արանքում։ Հետո հիշում եմ, թե 2018-ին իշխանությունը ինչ ոսկե սարեր էր խոստանում Հայաստանի հանրությանը, և ուր հասանք 7 տարի հետո: Ու այսքան աղետներից հետո ի՞նչ իմաստ ունի հավատալ այդ իշխանության խոստումներին»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը