copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 15:54 16-08-2025

Չինաստանում մշակվում են ռոբոտներ, որոնք կկարողանան երեխա կրել և «ծննդաբերել»

Չինացի գիտնականները մշակել են նորարարական նախագիծ՝ մարդակերպ ռոբոտ, որը հագեցած է արհեստական արգանդով։ Նոր տեխնոլոգիան թույլ կտա ռոբոտին կրել երեխա բեղմնավորումից մինչև ծնունդ՝ փոխարինելով կնոջ բնական հղիությանը։ Սարքը սովորական ինկուբատոր չէ․ այն ունի մարդակերպ մարմին, որի մեջ ներդրված է բարձր տեխնոլոգիական համակարգ.

• Ռոբոտային որովայնի մոդուլ, որը պահպանում է կնոջ մարմնի ձևը, ջերմաստիճանն ու ճնշումը։
• Արհեստական պտղաջրով լցված պարկուճ՝ սննդանյութերով, գազերով և հորմոնալ անալոգներով։
• Պորտալարին միացված խողովակ, որով պտղին մատակարարվում է սնունդ։
• Սենսորներ, որոնք շուրջօրյա վերահսկում են սրտի բաբախյունը, շարժումները, հորմոնների մակարդակն ու կենսաքիմիական տվյալները։

Երբ պտուղը հասնում է լիարժեք հասունության, համակարգը անցնում է «ծննդաբերական» ռեժիմի․ որովայնի մոդուլը սկսում է կծկվել, և նորածինը դուրս է բերվում պարկուճից

Ամենից շատ դիտված