copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 09:05 16-08-2025

Ուկրաինան պետք է համաձայնի գործարքին. Ռուսաստանը խոշոր տերություն է, իրենք՝ ոչ. Թրամփ

Վլադիմիր Զելենսկին պետք է գործարք կնքի Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար:

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ուզում եմ տեսնել, թե կարո՞ղ ենք դա անել։ Գործարքը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնի։ Զելենսկին պետք է համաձայնի»,- ասել է նա։

«Ուկրաինան պետք է համաձայնության գա։ Ռուսաստանը խոշոր տերություն է, իրենք՝ ոչ։ Հարցն այլևս նախագահ Զելենսկիի դաշտում է։ Նրանք Պուտին-Զելենսկի հանդիպում կկազմակերպեն, ես էլ կմասնակցեմ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։


Ամենից շատ դիտված