copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 23:00 15-08-2025

Թրամփը հայտարարում է՝ դժգոհ կլինի, եթե այսօր Պուտինը չհամաձայնի հրադադարին

Ռուսաստանի նախագահի հետ այսօրվա հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահը Ալյասկայի Անքորիջ քաղաք ուղևորվելիս ինքնաթիռում երկրորդ անգամ է շփվել լրագրողների հետ՝ հայտարարելով, թե ցանկանում է, որ արագ հրադադար հաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ գրում է «Ազատություն»-ը։

Դոնալդ Թրամփը նշել է, որ դժգոհ կլինի, եթե այսօր Վլադիմիր Պուտինը չհամաձայնի հրադադարին։ «Չգիտեմ՝ այսօր կլինի՞, թե՞ ոչ, բայց եթե այսօր չլինի, ուրախ չեմ լինի»,- ասել է նա։

«Սա Եվրոպայի հետ կապ չունի,- ասել է Թրամփը՝ հավելելով,- Եվրոպան ինձ չի ասում, թե ինչ անեմ, բայց նրանք, ակնհայտորեն, մասնակցելու են գործընթացին, ինչպես նաև Զելենսկին»։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հիմա գումար չի ծախսում Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա, հակառակը, դեռ մի բան էլ գումար է աշխատում՝ ՆԱՏՕ-ից «մեծ, գեղեցիկ չեկեր» ստանալով զենք մատակարարելու համար։ «Բայց դա ինձ չի հետաքրքրում։ Ես այստեղ եմ, որպեսզի դադարեցնեմ սպանությունները»։

Նախագահական ինքնաթիռում առաջին ճեպազրույցի ժամանակ Թրամփն ասել էր, որ Ուկրաինային թույլ կտա, որ իրենք որոշեն՝ տարածքային փոխանակում անե՞լ Ռուսաստանի հետ, թե՞ ոչ: Նա հնարավոր էր համարել, որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ տա Ուկրաինային, սակայն միայն Եվրոպայի հետ միասին և ոչ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության միջոցով: ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել էր՝ եթե Պուտինը չհամաձայնի հրադադարին, կարող է շատ խիստ հետևանքների բախվել:

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին