copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 19:36 15-08-2025

Պեսկովը որոշ մանրամասներ է ներկայացրել Թրամփ-Պուտին սպասվելիք բանակցությունների օրակարգից

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տնտեսական համագործակցության նախագծերը և փոխադարձ անհանգստություն ներկայացնող թեմաները կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք բանակցությունների օրակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։

«Քննարկվելու են մեր երկկողմ հարաբերություններում անհանգստություն ներկայացնող հարցեր, հնարավոր տնտեսական համագործակցության նախագծեր, ուկրաինական կարգավորման բաղադրիչներ, թեզիսներ տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ, սպասվող բանակցությունների առարկա համարվող թեմաների մասին խոսել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ հիմնական հարցերը կապված են լինելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հետ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում