copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:55 14-08-2025

Իրանը և Ռուսաստանը փորձելու են հակազդել այդ միջանցքի կյանքի կոչմանը․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ընդամենը մի քանի օր առաջ էր, որ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իր հարցազրույցում անդրադարձել էր «ամերիկյան միջանցքին (նկատի ունի, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» Ռուսաստանի հետ կամ առանց վերջինիս, խոչընդոտելու հարցին։

Եվ ահա, երեկ Թեհրանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հարավկովկասյան խնդիրները։

Դատելով պաշտոնական տեղեկատվությունից, կողմերի շահերն այս հարցում համընկնում են, և տեղի է ունենալու ջանքերի ներդաշնակում, ուստի ակնհայտ է, որ Իրանը և Ռուսաստանը փորձելու են համատեղ գործողություններով հակազդել այդ միջանցքի կյանքի կոչմանը, ինչը լրջագույն խոչընդոտ է դառնալու դրա իրականացման ճանապարհին»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը