copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 21:05 14-08-2025

Սա այն բազմությունը չէ, որին սովոր ենք տեսնել ընդդիմության կազմակերպած հավաքներին․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

«Սամվել Կարապետյանին աջակցող մարդկանց բազմությունը ցույց է տալիս, որ հանրահայտ գործարարի ու բարերարի ազդարարած նոր քաղաքական ուժը սոցիալական պահանջարկ ունի։ Արդեն քանի ժամ է՝ դատարանի բակում ասեղ գցելու տեղ չկա։ Եվ սա այն բազմությունը չէ, որին սովոր ենք տեսնել ընդդիմության կազմակերպած հավաքներին։ Իհարկե, ակտիվն այստեղ է և, բայց ժողովուրդն «ուրիշ» է։

Նիկոլի կառավարությունը մարդկանց իր դեմ տրամադրելու մեծ տաղանդ ունի։ Ընդամենը երկու ամիս առաջ այս մարդկանց մեծամասնությունը պասիվ դիտորդի դերում էր։ Իսկ այսօր արդեն քաղաքական կարգախոսներ է վանկարկում։ Եվ այդ ամենը զուտ այն պատճառով, որ Նիկոլը որոշել է եկեղեցու դեմ գնալ։

Պարզվեց՝ եկեղեցին ուժեղ պաշտպաններ, իսկ ժողովուրդը՝ քաղաքական նոր առաջնորդության կարիք ունի։ Ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։ Բայց երեք բան ինձ համար հստակ է՝

ա) Նիկոլի ուժը չի բավականացնում եկեղեցու դեմ պայքարում,

բ) Սամվել Կարապետյանն ու նրա թիմակիցները իրավիճակը փոխելու լավ շանս ունեն,
գ) Ժողովուրդն այլև չի հանդուրժում Նիկոլին ու նրա նիկոլներին։

Հանրային պահանջը կարևոր գործոն է։ Շատ ավելի կարևոր, քան մեր ընդդիմության սիրելի «թրիգերը»։ Քաղաքական ուժերը պետք է կարողանան լսել ժողովրդին և հասկանան, թե ինչ է իրենցից պահանջվում։ Ոչ թե ժողովրդին է պետք ոտքի հանել, այլ ժողովրդի պահանջները կատարել։ Ոչ թե զանգի սպասել, այլ ժողովրդի հետ խոսել։ Սա է հաջողության բանալին։ Միայն սա»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից