Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 20:03 14-08-2025

Ընկերության բաժնետոմսերը կկիսվեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, բայց սա չի նշանակում ԱՄՆ անվտանգային ներկայություն տարածաշրջանում. Կոստանյան

Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը խորը հարգանք են տածում Իրանի առաջնորդի, կառավարության և ժողովրդի նկատմամբ, երկու երկրների միջև հարաբերությունները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն և երբեք չեն դառնա որևէ աշխարհաքաղաքական գործարքի առարկա. այս մասին IRNA գործակալությանըբ տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Մենք գնահատում ենք այս հարաբերությունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն, և մենք պետք է դրանք ավելի ամուր և հաստատուն փոխանցենք ապագա սերունդներին։ Սա է իմ կառավարության համոզմունքն ու ուղերձը», - ասել է Կոստանյանը։

Նա վստահություն է հայտնել, որ այժմ մտնում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների նոր փուլ․ մի շրջան, որտեղ երկու երկրներն ու նրանց ղեկավարները հրապարակայնորեն ընդգծել են խաղաղության նկատմամբ իրենց հանձնառությունը։

«Սա դրական ազդեցություն կունենա ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային դինամիկայի վրա՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն։ Մեր հիմնական պայմանավորվածություններից մեկը Ադրբեջանի հետ տարածաշրջանում հաղորդակցման ուղիների վերաբացումն է՝ երկրների ինքնիշխանության, իրավասության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի պայմաններում։ Գործնականում սա նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Իրանի երկաթուղային համագործակցության համար, ներառյալ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գիծը, ինչը կնշանակի Իրանի մուտքը Հայաստան և, ի վերջո, դեպի Սև ծով», - ասել է Կոստանյանը։

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ ինքն Իրան է եկել հետևյալ ուղերձով՝ Հայաստանը հաշվի է առել Իրանի մտահոգությունները, և այդ զգայուն հարցերը ներառվել են TRIPP («Թրամփի ուղի») փոխկապակցության նախագծի շուրջ նախնական բանակցությունների ընթացքում։

«Այս նախագծի որոշ մանրամասներ արդեն հստակեցվել և համաձայնեցվել են, ես դա փոխանցել եմ իրանական կողմին և պատրաստ եմ հրապարակայնորեն ներկայացնել։ Հայաստանում նախատեսվում է գրանցել մի ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, սակայն սա չի նշանակում ԱՄՆ ներկայություն տարածաշրջանի անվտանգության ոլորտում։ Մենք գիտենք, որ սա Իրանի հիմնական մտահոգություններից էր, և ես վստահ եմ, որ այդ մտահոգությունը լուծված է։

Մեզ համար Իրանի և Հայաստանի սահմանի ու նրա անցակետերի անխափան և անարգել աշխատանքը՝ ապրանքների և ուղևորների տեղափոխման համար, ռազմավարական նշանակություն ունի, և մենք չենք կարծում, որ այս առումով որևէ խոչընդոտ կստեղծվի։ Կապուղիների բացումը, ներառյալ երեք նոր նախագծերը, կիրականացվի երկրների ինքնիշխանության և իրավասության հիման վրա, ինչը ևս մեկ երաշխիք է», - ասել է Կոստանյանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին