Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 08:00 14-08-2025

Սա խաղաղությո՞ւն է, թե կապիտուլյացիա. ինչ «կշահի» Հայաստանը գործընթացների ավարտին. Ժողովուրդ

Սահմանագծման գործընթացով բացվում են ՀՀ դռները Ադրբեջանի առջև: Դելիմիտացիայով ադրբեջանցիները գալու են և պահանջելու են տարածքներ, իսկ մերժում ստանալու դեպքում՝ պատերազմ կսկսեն՝ իրավական լեգիտիմ հիմքով: -Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի: Այսինքն՝ եվրոպական դիտորդները դուրս են գալու, որին ավելանալու է այն հանգամանքը, որ եթե անգամ հեռավոր ապագայում Հայաստանի ղեկավարները ցանկանան Սյունիքում ռազմաբազա տեղադրել կամ այն տարածքներում, որոնք հարակից են Ադրբեջանին, չեն կարող անել՝ վերոնշյալ կետի համաձայն: Ըստ այս հոդվածի՝ Հայաստանը նույնիսկ ԱՄՆ-ի զորքերը չի կարող տեղակայել իր սահմանին, քանի որ պայմանավորվածությունը երկկողմ ձևաչափով է ձեռք բերվել, Ադրբեջանն էլ կարիք չունի երրորդ երկրի ուժերի: Իսկ ՀՀ-ն մնալու է սեփական զինծառայողների հույսով: -Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: Դրանց բոլոր դրսևորումներում յուրաքանչյուրն ունի իր իրավասության շրջանակներում: Այսինքն՝ այս հոդվածով Հայաստանը մասնակից է դառնում, նպաստում է Բաքվի ռազմական դատարանում մեր հայրենակիցների ապօրինի դատավարությանը: Սույն հոդվածով՝ Հայաստանը անգամ չի կարող պահանջել հայ գերիների վերադարձը: -Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը: Այդ թվում՝ ուղղակիորեն կամ, հարկ եղած դեպքում, համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը՝ որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ՝ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով: Նկատենք՝ Ադրբեջանը պնդում է, որ 4000 ադրբեջանցի անհայտ կորած է համարվում և պահանջել են, որ Հայաստանն այդ գործով քննություն իրականացնի, գտնի պատերազմին մասնակից մարդկանց, դատի և արդարադատություն իրականացնի: Այսինքն՝ 1991-2023 թվականների, Արցախյան հակամարտության շրջանակներում բոլոր դերակատարում ունեցած անձանց նկատմամբ պետք է իրականացվի արդարադատություն: – Բոլոր դատական գործերը՝ ընդդեմ Ադրբեջանի, Հայաստանը պետք է հետ վերցնի միջազգային ատյաններից: Հարկ ենք համարում հիշեցնելու, որ այս կետի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանը շարունակել է դատական հայցեր ներկայացնել միջազգային ատյաններում ընդդեմ Հայաստանի՝ անհիմն մեղադրելով Հայաստանին ականապատման սխալ քարտեզներ տրամադրելու համար: Այսպիսով՝ բոլոր զիջումների փոխարեն Հայաստանը չի ստանում ոչինչ․ միայն «խաղաղություն» վերնագրով փաստաթուղթ և կիսախոստումներ: Հարկ ենք համարում ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել նաև այն մասին, որ պայմանագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ Հայաստանը կփոխի իր մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Արդյո՞ք այսպիսի «Խաղաղության պայմանագիր» պետք է Հայաստանին, որը հանձնում է միջանցք, մասնատում երկիրը՝ անկլավների հատվածները Ադրբեջանին հանձնելով՝ Տավուշի, Արարատի Վայոց ձորի մարզերից կոնկրետ տարածքներ, կորցնում եվրադիտորդներին, ռուսական ռազմաբազան, զենք գնելու, ինքնապաշտպանվելու արգելք ունենում: Սա խաղաղությո՞ւն է, թե՞ կապիտուլյացիա»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան