copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:50 13-08-2025

ՏԿԵ նախարարը եկել, ասֆալտի որակն էր ստուգում

Շիրակի մարզում ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ` ինչպես մարզային նշանակության, այնպես էլ միջպետական։ Նշենք, որ պատվիրատուն Տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունն է։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։ Նախարարի առաջին կանգառը` Անի խոշորացված համայնքում էր։ Խուդաթյանը անձամբ էր եկել ստուգելու ասֆալտի որակը։ ՏԿԵ նախարարը Դավիթ Առուշանյանի հետ եղել է նաև խոշորացված համայնքներում` Ախուրյան, Արթիկ, Աշոցք և վերջին կանգառը եղել է Գյումրիում։



Նախարար Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ «Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում, հավանաբար, նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»,-ասել է Դավիթ Խուդաթյանը։

Նշենք, որ ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացվում են հետևյալ հատվածներում․

Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1500մ հատվածի ասֆալտապատում» ենթածրագիր Անի-Տ-1-87՝ Տ-1-38(Զարինջա) –Շիրակի մարզի սահման (Ձիթհանքով)-1.9կմ և Տ-7-20, Ձիթհանքով-Արագածոտնի մարզի սահման-1,2 կմ։ Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգում (ենթածրագիր)։

Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում և հիմնանորոգում (ենթածրագիր)։ Արթիկ համայնքի Կասյան, Գարեգին Նժդեհ և Մաշտոց փողոցների տուֆ քարով սալապատում (ենթածրագիր)։

Գյումրի - Մ-1 Երևան –Գյումրի-Վրաստանի սահման(Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի (մոտեցում դեպի Օդանավակայան) 2կմ երկարությամբ հատվածի միջին նորոգում։

Ախուրյան - Տ-7-48, Գյումրի (Տ-7-58) - Արևիկ – Այգեբաց - Վարդաքար - /Հ-21/ ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգում կմ0+000-կմ10+440 հատվածի հիմնանորոգում։

Գյումրի Ռ․Դանիելյան փողոցի հիմնանորոգում (ենթածրագիր)։ Գյումրի Ա․Խնկոյան փողոցի հիմնանորոգում (ենթածրագիր)։ Գյումրիի Շիրակացի փողոց՝ Մ-1, Երևան – Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոճանապարհի 2,4 կմ տարանցիկ հատված։

Աշոցք-Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում։ Աշոցք-«Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման աշխատանքներ» (ենթածրագիր)։ Աշոցք-Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 160+200կմ 171+700կմ ճանապարհահատվածի հիմնանորոգում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ