Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:35 13-08-2025

Ձախ Հարութ, Ուինսթոն Չերչիլ, Լիոնել Մեսսի․ այսօր Ձախլիկների միջազգային օրն է

Մերի Հակոբյան

Լրագրող

Օգոստոսի 13-ին աշխարհում նշվում է Ձախլիկների համաշխարհային օրը։ Oragir.News-ը փորձեց հասկանալ՝ աշխարհի բնակչության մեջ որքան է կազմում ձախլիկների թիվը։

Վերջին խոշորագույն հետազոտությունների տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 10–12 տոկոսը ձախլիկներն են։ Այս թեմայով ամենամեծ գիտական աշխատանքը համարվում է Պապադատու-Պաստուի և մյուս համահեղինակների կողմից իրականացված Psychological Bulletin, 2020 մետա-վերլուծությունը։ Այն ներառում է ավելի քան 2․3 միլիոն մարդու տվյալներ, որոնք հավաքվել են ավելի քան 200 հետազոտություններից։

Հետազոտության արդյունքներում պարզվել է, որ ձախլիկության տարածվածությունն աշխարհի տարբեր երկրներում և մշակույթներում կարող է տարբեր լինել՝ կախված գենետիկ գործոններից, ինչպես նաև պատմական և մշակութային ազդեցություններից։

Բազմաթիվ լեզուներում ձախ բառը հին ժամանակներում ունեցել է բացասական իմաստ («սխալ», «անբախտ»), մինչդեռ «աջ» նշանակում էր ճիշտ, արդար։ Միջնադարյան Եվրոպայում և անգամ ԽՍՀՄ-ում դպրոցականներին հաճախ ստիպում էին գրել աջ ձեռքով։ Հայերենում էլ կան արտահայտություններ, որոնք «ձախ» բառին տալիս են բացասական երանգ․ «ձախ գործ», «ձախ քայլ», «գործերը ձախ գնալ», «Ձախորդ Փանոս դառնալ», «ձախ ոտքի վրա արթնանալ» և այլն։

Վերջին տասնամյակներում, սակայն, ձախկիկների նկատմամբ վերաբերմունքն արմատապես փոխվել է։ Հասարակությունները ձախլիկ լինելը դիտարկում են որպես բնական տարբերակ։ Շուկաներում հայտնվել են հատուկ նախագծված գրենական և կենցաղային պարագաներ ձախլիկների համար։ Սպորտում և արվեստում ձախլիկ լինելը երբեմն նույնիսկ դիտվում է որպես առավելություն։ Շատերն էլ նշում են, որ ձախլիկները հաճախ աչքի են ընկնում ստեղծագործական մտածողությամբ և հասնում մեծ ճանաչման։

Համաշխարհային պատմության մեջ ձախլիկ են եղել բազմաթիվ մեծություններ՝ Լեոնարդո դա Վինչին, Պաբլո Պիկասոն, Միքելանջելոն, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ալբերտ Այնշտայնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման։ Ձախլիկ դերասաններից են Ջուլիա Ռոբերթսը, Նիկոլ Քիդմանը, Անջելինա Ջոլին և Ռոբերտ Դե Նիրոն։ Հայտնի ձախլիկ մարզիկներն են Դիեգո Մարադոնան, Լիոնել Մեսսին, Ռաֆայել Նադալը, երգիչներից՝ Բիլլի Այլիշը, Էմինեմը և այլն։

Հայերի շրջանում ձախլիկներն այնքան էլ շատ չեն։ Հայտնի անձանց շրջանում ամենից հիշարժանը երգիչ Հարութ Փամբուկչյանն է, ով հանրությանն առավել հայտնի է «Ձախ Հարութ» անունով։ Նա ձախլիկ է և հաճախ իր երաժշտական բեմական կերպարում ընդգծում է այդ յուրահատկությունը։

Հավելենք նաև, որ խորհրդային տարիներին հայ դպրոցականների մեծ մասը, նույնիսկ եթե ձախլիկ էր, ստիպված էր գրել աջ ձեռքով, ու հենց սա է պատճառը, որ Հայաստանում ու հետխորհրդային մյուս երկրներում ձախլիկների թիվը մեծ չէ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ