Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 12-08-2025

Էս ղեկավարության ցանկացած տեքստ արհամարհում եմ․ պարզ է` ինչ են ուզում անեն․ հարցում

Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը: Այն բաղկացած է 17 կետից։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը տարբեր արձագանքների արժանացավ շատ քաղաքագետների, վերլուծաբանների և հանրության շրջանում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Հասցրե՞լ եք արդեն ընթերցել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի կարդացել, որոշներն էլ հույս հայտնեցին, որ ամեն ինչ լավ կլինի։
«Ոչ, չեմ կարդացել։ Մի տեսակ հավատ չունեմ, որ երկիրը կկարգավորվի», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նույնիսկ չի էլ ցանկանում կարդալ։
«Չեմ էլ ուզում կարդալ, որովհետև էս ղեկավարության կողմից որևէ հայտարարություն, տեքստ արհամարհում եմ, ամեն ինչ պարզ է, թե ինչ են ուզում անեն։ Տեսել եք մի լավ բան անեն, ինչ էկել են», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`չես կարող վստահ լինել, որ այն ինչ գրված է կիրականանա։
«Հույս ունենք, որ մի բան կլինի։ Չգիտես ինչ գրած ա, կլինի կյանքում, պարզ չի, թե ինչ խաղեր են խաղում Եվրոպան, Ամերիկան», - ասաց նա։

«Չէ, ասում են վերջը լավ կլինի, դե մինչև հիմա լավ էղավ։ Ինչ ասեմ, քֆուր չեմ կարա տամ, բայց հասնում ա», - պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը