copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 15:17 09-08-2025

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակների թշնամանքին վերջ դնելու համար

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայա Սանդուն թեմային անդրադարձել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ Մենք շնորհավորում ենք երկու կողմերին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև Դոնալդ Թրամփին տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և բարգավաճման ավելի մեծ ուղի բացելու համար» գրել է Մոլդովայի նախագահը։

Ձեզ գուցե հետաքրքրի