Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 20:30 07-08-2025

Աննա Հակոբյանն Էրդողանի գիրքը կկարդա, Սյունիքը Թրամփի ուղի՞ է դառնում,հնդիկների բողոքը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է օգոստոսի 6-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ։

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը կարդալ։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։ Նա տեղեկացրել է, որ ավարտել է Մել Ռոբինսի «The Let Them Theory»-ն, որը թարգմանվել է աշխարհի 50 լեզուներով և վաճառվել շուրջ 6 միլիոն օրինակ։ «Այսօր սկսեցի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի «The Governance of China» գիրքը։ Կարծում եմ` ավելի դանդաղ կկարդամ, քան «The Let Them Theory»-ն։ Բայց իմ առջև նպատակ եմ դրել այն ավարտել մինչեւ օգոստոսի վերջ։ Վերջին 2-3 տարվա ընթացքում ընթերցել եմ քաղաքական գործիչների կամ մերձքաղաքական հեղինակների մի շարք գրքեր, օրինակ՝ Էմմանուել Մակրոնի «Հեղափոխություն», Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար», Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը», Յան-Վերներ Մյուլլերի «Ինչ է պոպուլիզմը», Փոլ Ռ. Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ»»,- գրել է նա՝ հավելելով՝ հաջորդ գիրքը, որը նա կկարդա Ռեջեփ Թայիփ Էրդողանի «A Fairer World is Possible» գիրքն է։ Հիշեցնենք՝ 2024-ի սեպտեմբերին Էրդողանն ինքն էր այս գիրքը Փաշինյանին նվիրել, ինչը վերջինիս չափազանց երջանկացրել էր։

Վաղը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փաստաթուղթ կստորագրեն, որն իր մեջ կներառի նաև Հարավային Կովկասով անցնող ռազմավարական հաղորդակցության ուղու զարգացման բացառիկ իրավունքը Միացյալ Նահանգներին հանձնելու դրույթը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը՝ իր պաշտոնական աղբյուրները վկայակոչելով։ Գործակալության տեղեկություններով՝ ճանապարհը կոչվելու է «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի» կրճատ՝ TRIPP: «Ճանապարհը շահագործվելու է Հայաստանի օրենքների համապատասխան, սակայն Միացյալ Նահանգները դրա կառուցման համար հատկացված հողը վարձով տրամադրելու է կոնսորցիումին՝ ենթակառույցների ստեղծման և կառավարման համար», - պնդում են Reuters-ի աղբյուրները։ Պաշտոնական Երևանը այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել, իսկ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հերթական անգամ մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։

Հայաստանում սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Որոշման ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությամբ»,– ասված է որոշման հիմնավորման մեջ: Որոշմամբ սահմանվում են նաև վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները: Կառավարության վերջին որոշմամբ պահեստազորայինների վարժական հավաքներ են նախատեսված նաև օգոստոսի 12–ից մինչև հոկտեմբերի 3–ը։

Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց, որ մի քանի տասնյակ հնդիկներ երեկ երեկոյան փակել են Իջևան-Երևան միջպետական ճանապարհը` պահանջելով, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։ Իջևանի «Իջ-Գրանդ» տեքստիլ արտադրամասի տնօրեն Մհեր Միրզոյանը հայտնել է, որ վերջիններս ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում։ «Խնդիրը աշխատավարձի հետ կապված է այնքանով, որ նրանք ուզում են աշխատավարձի բարձրացում, աշխատաժամանակի կրճատում, մինչդեռ 3 տարվա աշխատանքային պայմանագիր ունեն կնքած»,–ասած Միրզոյանը՝ ընդգծելով՝ ընկերությունը չի կարող բավարարել հնդիկների աշխատանքային պայմանագրից դուրս պահանջները։ «Ավելի լավ է` ես հիմնարկը փակեմ, քան թե այդ պայմաններով աշխատեմ։ Կան աշխատողներ, որոնց 3 տարվա աշխատանքային պայմանագիրն ավարտվում է, ես նրանց համար տոմս եմ գնում, նրանց տուն եմ ուղարկում, կամ եթե ուզում են, երկարաձգում ենք պայմանագիրը»,– ասաց նա։ Միրզոյանի խոսքով` Իջևանում աշխատուժը քիչ է, այդ պատճառով ստիպված են հնդիկ աշխատողներ ներգրավել, սակայն աշխատավարձից զատ նրանց համար անհրաժեշտ բոլոր կենցաղային պայմաններն ապահովում են։ Տնօրենն ընդգծեց` նախկինում էլ են եղել բողոքներ, սակայն հարցը ճանապարհ փակելուն չի հասել։ «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրենց ոչ մի պարտք չունենք։ Նրանք ընդամենը ունեն 6 օրվա չվճարված աշխատավարձ, ամիսը կվերջանա, կվճարվեն»,–ասաց նա՝ հավելելով՝ արտադրամասում նաև 170 հայեր են աշխատում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին