copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:10 07-08-2025

Հայաստանում 2025 թվականի առաջին կեսին բեռնափոխադրումների ծավալն աճել է

Հայաստանում այս տարվա հունվար-հունիս ամիսներին իրականացված բեռնափոխադրումների ծավալը 1.9 տոկոսով գերազանցել է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակաշրջանում տրանսպորտի բոլոր միջոցներով տեղափոխվել է 7 մլն 580.1 հազար տոննա բեռ, որից 5 մլն 835.9 հազար տոննան ավտոմոբիլային, 989.5 հազար տոննան՝ մայրուղային խողովակաշարային, 735.9 հազար տոննան՝ երկաթուղային, իսկ 18.8 հազար տոննան՝ օդային (ցուցանիշում ներառված են նաև այլ երկրների ավիաընկերությունների իրականացրած բեռնափոխադրումները):

Հատկանշական է, որ առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ առավել մեծ աճ է գրանցվել երկաթուղային բեռնափոխադրումների ոլորտում՝ 27.6 տոկոսով։ Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 8.7, մայրուղային խողովակաշարային՝ 1.7 տոկոսով: Իսկ ավտոմեքենաներով բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է 0.6 տոկոսով:

Առաջին եռամսյակում տեղափոխվել է 3 մլն 462.5, իսկ երկրորդում՝ 4 մլն 117.6 հազար տոննա բեռ, առավել շատ՝ հունիսին (1 մլն 469.2 հազար տոննա):

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը