Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 01-02-2025

Երևանը բոյկոտում է, իշխանությունը՝ մանիպուլացնում և ճնշում, պատերազմ՝ 2025-ի կեսին․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 1-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Երևանում այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային տրանսպորտի թանկացված սակագները: Նախօրեին Երևանի ավագանին որոշեց, որ առաջարկվող մյուս փաթեթների հետ միասին 2025 թվականի ընթացքում 1 ուղևորության համար կգործի նաև 150 դրամ սակագինը։ Այսօր վաղ առավոտվանից երևանցիները բոյկոտում էին այս թանկացումը՝ վճարելով բացառապես 100 դրամ։ Ընդդիմությունը ևս բողոքի ակցիաներ է իրականացնում՝պահանջելով մյուս փաթեթներին զուգահեռ պահպանել 100 դրամ սակագինը։

Սրան զուգահեռ իշխանամետ լրատվամիջոցները զանազան հրապարակումներով փորձում են հանրությանը մանիպուլացնել և տպավորություն ստեղծել, թե, իբր երևանցիները դեմ չեն այս թանկացմանը, ինչն այդքան էլ չի հաջողվում, քանի որ անգամ հրապարակումների մեկնաբանություններում քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը թանկացմանը դեմ է արտահայտվում։ Ավելին՝ «Հայաքվե» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Քաղաքապետարանի վարչական աշխատողներին առավոտից հրահանգել են երթևեկել տրանսպորտով և ընդդիմանալ բոյկոտին։ «Տրանսպորտի թանկացումն արդարացնող այս երկու անձինք, ինչպես պարզվեց, համայնքային ծառայողներ են»,- ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, մեկնել են Վաշինգտոն։ Այս մասին տեղեկանում ենք Հակոբյանի ինստագրամյան էջից, որում նա տեղեկացրել է, որ Փաշինյանի հետ ինքնաթիռում է և մեկնում են Վաշինգտոն։ Աննա Հակոբյանը հայտնել է՝ երկար ժամանակով հասանելիություն չի ունենա ինտերնետային կապին և հնարավորություն չի ունենա շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հիշել են, որ այսօր իր տարեդարձն է: «Երախտապարտ եմ բոլորին շնորհավորանքների և մաղթանքների համար: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ: Լավ մնացեք, մինչև վերադառնանք»,- տեսանյութում ասել է Աննա Հակոբյանը։

2025 թվականի երկրորդ կեսին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել, եթե սահմանազատման գործընթացը կասեցվի։ Կանխատեսումն ամերկյան Stratfor հետախուզավերլուծական ընկերությանն է, որը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի նախագծում երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններն ընդգծում են այն փաստը, որ թեև խաղաղ պայմանագրի կնքումը տեսականորեն մոտ է, սակայն սահմանագծման հետ կապված հարցերը կարող են հետաձգել փաստաթղթի կնքումը մոտ ապագայում։ Բայց մոտ ապագայում խոշոր էսկալացիայի ռիսկը, ըստ վերլուծաբանական կենտրոնի, կմնա բավական ցածր։ «Կողմերը կարող են նաեւ օգտագործել տարաձայնությունները խաղաղության պայմանագրում չընդգրկված հարցերի շուրջ, ինչպիսին են «տարածաշրջանում միջանցքի հարցըկամ Սահմանադրության փոփոխությունները»՝ որպես գործընթացը հետաձգելու պատճառ»,- ասվում է զեկույցում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել