Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 14:15 07-08-2025

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

«Այսօր (օգոստոսի 7-ին) հեռախոսազրույց է տեղի ունեցել արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև», - ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հետ կապված ներկայիս իրավիճակը։