copy image url
Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 22:02 06-08-2025

Իսրայելը և Հունաստանը մշակում են գործողության պլան՝ «Պոսեյդոնի զայրույթը» ծածկագրով

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ըստ «Իսրայել Հայոմ» թերթի տեղեկությունների՝ Իսրայելը և Հունաստանը մշակում են գործողության պլան «Պոսեյդոնի զայրույթը» ծածկագրով։ Ռազմական գործողությունը ըստ թերթի տվյալների պետք է Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ վերադարձնի հունական ինքնիշխանությունը։

Աղբյուրի տվյալներով՝ գործողության նպատակներն են՝

արգելափակել Թուրքիայից ռազմական և այլ մատակարարումները,

չեզոքացնել Հյուսիսային Կիպրոսում տեղակայված ՀՕՊ համակարգերը,

ոչնչացնել հետախուզական և կառավարման կենտրոնները,

վերջ դնել կղզում Թուրքիայի ռազմական ներկայությանը,

վերականգնել Կիպրոսի Հանրապետության (Հարավային Կիպրոս) ինքնիշխանությունը կղզու ամբողջ տարածքում։

Սա այն դեպքն է, որ իսկապես մաղթում եմ հաջողություն, առավել ևս երբ խոսքը մեր բարեկամ Հունաստանի հաջողության և պատմական արդարության վերականգնման մասին է»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից