Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 16:15 05-08-2025

Վաշինգտոնում քննարկվելու է միջանցքի հարցը. Նիկոլին բերման են ենթարկում, որ խոստումները կատարի

Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Վաշինգտոնում։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանը ընդունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։
Քաղաքագետը որևէ դրական սպասելիք չունի Միացյալ նահանգների միջնորդությամբ կայանալիք հանդիպումից։

«Վաշինգտոնում քննարկվելու է բացառապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը. Նիկոլին բերման են ենթարկում, որ խոստումները կատարի»,-ասում է Համբարայանը։
Քաղաքագետի կարծիքով` առաջիկայում ևս խաղաղության պայմանագիր չի կնքվի, որովհետև Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված