Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:06 04-08-2025

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին ծեծկռտուքի մասնակից է դարձել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել։

Sputnik Արմենիայի տվյալներով` նա բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։

168.am կայքը գրել էր, որ Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին ծեծի են ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան:

ՆԳՆ-ից էլ հայտնեցին, որ միջադեպից հետո կան ձերբակալվածներ։

«Միջադեպի երեք մասնակից ձերբակալվել են և բերման են ենթարկվել քննչական կոմիտե»,- ասացին ոստիկանությունից:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Շանթ Բագրատյանը քաշքշուկի մեջ է մտել նաև պարեկների հետ, որոնք, դեպքի վայրում գտնվելով, միջամտել են։