Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 19:52 04-08-2025

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային բաղադրիչները։

Դեսպան Գալագերը հետաքրքրվել է Հայաստանի կարիքներով և առկա մարտահրավերներով՝ ընդգծելով Միացյալ Թագավորության պատրաստակամությունը աջակցելու գործընթացին։ Նա կարևորել է աջակցության առավել թիրախային և արդյունավետ ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը։

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և «Կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի» (Global Biodiversity Framework) իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերը։ Նախարարը ներկայացրել է արդեն իսկ արձանագրված առաջընթացը։

Անդրադարձ է եղել նաև Հայաստանի հնարավոր մասնակցությանը COP30 համաժողովին և պատվիրակության ձևավորման հարցերին։ Կողմերը կարևորել են նման համաժողովներում Հայաստանի ներգրավվածությունը՝ դիտարկելով այն որպես հնարավորություն փորձի փոխանակման և միջազգային կապերի խորացման համար։

Քանի որ դեսպան Գալագերը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, նախարարը շնորհակալություն է հայտնել նրան արդյունավետ և կառուցողական համագործակցության, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի