Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 13:00 03-08-2025

Ընդհանրապես չեմ զգում Նիկոլի բացակայությունը․ ավելի հանգիստ ենք ու խաղաղ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28 -ից գտնվում է արձակուրդում։ Նա արձակուրդում կլինի մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Արձակուրդում գտնվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարծես թե ավելի պասիվ է, գրառումներ չի անում, մի քանի օր է հանգիստ է թողել եկեղեցին, չի թիրախավորում հոգևորականներին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նիկոլ Փաշինյանի բացակայությունը զգո՞ւմ եք»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի արձակուրդ գնալու և հանգստանալու։

«Ես ընդհանրապես չեմ զգում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` ավելի լավ է, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չերևա։

«Եթե որևէ բան չի գրում, ավելի լավ վապշե չերևա ինքը, որ չերևա շատ լավ կլինի, ինքը կա, թե չկա նույնն ա, բայց եթե չլինի էս երկիրը գոնե չի կործանվի»,- ասաց նա։

«Բոլորովին, ավելի շատ հանգիստ ու խաղաղ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի