copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:25 02-08-2025

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում քաղաքացու են առևանգել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Զվարթնոց օդանավակայանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ օդանավակայանի տարածքում քաղաքացու են առևանգել։ Ոստիկանության ծառայողներին Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ 2024թ. դեկտեմբեր ամսին մեկնել է Ռուսաստանի Դաշնության Յակուտյա քաղաք, որտեղ աշխատանքի է անցել ՌԴ քաղաքացի 43-ամյա Արմեն Հ․-ին պատկանող ավտոլվացման կետում։ Հուլիսի 18-ին վերադարձել է Հայաստան և «Զվարթնոց» օդանավակայանի 1-ին հարկի ավտոկայանատեղիում Արմեն Հ․-ն և նրա եղբայրը 34-ամյա Ալիկ Հ․-ն մոտենալով իրեն, բռնել են իր ձեռքերը և իր կամքին հակառակ նստեցրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և ավտոմեքենայի մեջ հարվածել են իրեն և իր կամքին հակառակ ցանկացել են հետ ճանապարհել Ռուսաստան, բացի այդ վերցրել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է իր անձնագիրը և իր իրերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը Արմեն Հ․-ն և Ալիկ Հ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Զվարթնոցի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Զվարթնոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը