Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:55 01-08-2025

ՀԷՑ-ը կքանդեն. առաջ թե մի քանի օրը մեկ էին լույսերն անջատում, հիմա ամեն օր. գյումրեցի

Ռոմանոս Պետրոսյանին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելով՝ ոչ միայն հոսանքի տատանումներն ու ժամերով հոսանքի բացակայության խնդիրը չի վերացել, այլև ավելի է սրվել խնդիրը։

Oragir.News-ը Գյումրիի տարբեր թաղամասերի բնակիչներից լսում է բողոքներ, որ օրվա ընթացքում մի քանի անգամ անջատում են հոսանքը, և այդ անկանոնությունից իրենց սառնարանն ու հեռուստացույցը և կենցաղային այլ իրեր վառվել են։

Ջուլիետա Ավետիսյանը ապրում է Կայարանամերձ հրապարակի թաղամասում։ Ասում է` Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ը կքանդի։ «Առաջ թե մի քանի օրը մեկ էին լույսերն անջատում, հիմա ամեն օր»,- ասում է կինը։

Գյումրեցի կնոջ խոսքով` ՔՊ-ի կողմից նշանակված կադրերը միայն քանդելուց են լավ։

Մանրամասները` տեսանյութում։