Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 01-08-2025

Դավաճաններ են, դրա համար չեն հիշում գերիներին․ իշխանության ձեռքով են գերիները բանտում․ հարցում

Ադրբեջանի իշխանությունները որոշել են փակել Կարմիր խաչի գրասենյակն ու ընկերության որեւէ ներկայացուցչի թույլ չտալ այցելել հայ գերիներին: Ռազմաքաղաքական գերիների հարազատներին Կարմիր խաչի գրասենյակից տեղեկացրել են՝ եթե ամիսը մեկ թույլատրված էր իրենց այցելել գերիներին, տեսակապով մի քանի րոպե կապ հաստատել հարազատների հետ, հիմա ադրբեջանական կողմը կտրականապես արգելել է այդ այցելությունները: Այս ամենի ֆոնի կարծես թե Հայաստանի ղեկավարությունը ևս մոռացել է Բաքվում պահվող հայ գերիների մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով` ինչո՞ւ ոչ ոք այլևս չի հիշում Բաքվի հայ գերիներին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ժողովուրդը հիշում է, իշխանություններն են մոռացել հայ գերիների մասին։

«Չեն ուզում չեն հիշում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մարդիկ հիշողությունից թույլ են։ «Հիշողությունից թույլ են, որ չեն հիշում են, ամոթ իրանց, որ չեն հիշում, պիտի հիշեն։ Ով որ տարել հանձնել ա իրանք էլ պիտի հետ բերեն,, ռուսնա տարել, պիտի ինքն էլ բերի։ Մեր կշիռը կհերիքի, որ տենց բանի տակ մտնենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` բոլորը դավաճաններ են։ «Որովհետև դավաճաններ են բոլորը։ Մարդիկ մենակ մտածում են ուտելու, հագնվելու, իրանց ցուցադրելու մասին։ Մեր իշխանության ձեռքով են մեր գերիները բանտում»,- ասաց նա։

«Անտարբերության են մատնված, հատկապես իշխանության կողմից»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ