copy image url
Միտք Ներքին 11 ամիս առաջ - 13:49 01-08-2025

Կիրանցում մարզաբազա և համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծելը սուտ դուրս եկավ

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կիրանցում մարզաբազա և համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծելը սուտ դուրս եկավ

Տավուշի մարզպետարանը մեկ տարի առաջ հայտնել է, որ 2024 թ․ մայիսի 29-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում Ֆրանսիայի Օ-Դը-Սեն դեպարտամենտի ներկայացուցիչների հետ Տավուշի գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար կոմիտեի նիստի ժամանակ «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ կայացել է Կիրանց բնակավայրի տնտեսական զարգացման նախագծի ներկայացումը , որով նախատեսվում է Կիրանցում կամ հարակից տարածքներում ստեղծել մարզաբազա և համայնքային բիզնես-ինկուբատոր։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ․ «Անցել է ավելի քան մեկ տարի, Կիրանցում մարզաբազա և համայնքային բիզնես-ինկուբատոր ստեղծելու ուղղությամբ ի՞նչ է արվել»։ Մարզպետարանից պատասխանել են․ «Հարցի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզպետի աշխատակազմը նման տեղեկատվություն չունի»»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը

Ձեզ գուցե հետաքրքրի