copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:25 01-08-2025

Վարդան Ղուկասյանը նամակ է ուղարկել Գարեգին Բ-ին

Վարդան Ղուկասյանը լիակատար և անկասկած աջակցություն է հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և, հատկապես, կանգնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին՝ նիկոլիզմի դեմ։ Նա նամակ է գրել Վեհափառին։ Այս մասին տեղեկացնում է արժանապատիվ Տեր Սերոբ քահանա Ազարյանը։

«Այսօր երեկոյան, որպես քահանա, հոգևորական և ազգայնական հայ, կրկին այցելեցի Վարդան Ղուկասյանին՝ Հենդերսոնի կենտրոնական բանտում։ Մի քանի ժամ տևած մեր անձնական հանդիպման ընթացքում ունեցանք շատ դրական և խորքային զրույցներ՝ տարբեր թեմաների շուրջ։ (Խնդրում եմ ինձ հարցեր չտալ)։
Հանդիպման կարևորագույն պահը Վարդան Ղուկասյանի կողմից արված հետևյալ հայտարարությունն էր․
Վարդան Ղուկասյանը լիակատար և անկասկած աջակցություն է հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և, հատկապես, կանգնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին՝ նիկոլիզմի դեմ։

Իմ ներկայությամբ, իր ձեռքով գրված նամակը, ուղղված Վեհափառ Հայրապետին, ուղարկում ենք Սուրբ Էջմիածին։

Կրկին ընդգծում եմ, որ ես որևէ կուսակցության, քաղաքական ուժի կամ Վարդան Ղուկասյանի կողմնակիցը չեմ։ Ես ազգային ու հոգևոր ծառայող եմ, ում մտահոգում են Հայաստանը, Արցախը, մեր Եկեղեցին ու ազգի առջև ծառացած խնդիրները, և ով ձգտում է ազատել հայրենիքն ընթացիկ վտանգից։ Այն ամենը, ինչ անում եմ, գալիս է իմ հոգևոր ծառայության խոր գիտակցումից։

Հ․Գ․ Նրան հանձնեցի աղոթքներ ու գրքեր՝ մաղթելով բարօրություն, համբերություն և տոկունություն։ Նիկոլիզմը պարտվելու է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը