copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 12:07 31-07-2025

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. նոյակերտցիները սպառնում են դիմել կտրուկ քայլերի. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատ խոշորացված համայնքի Նոյակերտ բնակավայրում գյուղացիները հավաքվել են և սպառնում են դիմել կտրուկ միջոցների, այդ թվում՝ Նոյակերտ վարչական շրջանի ղեկավարի և Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի նկատմամբ, և ոչ թե բռնություն, այլ բողոքի ակցիաներ են իրականացնելու այդ 2 պաշտոնյաների դեմ, ովքեր տևական ժամանակ է՝ չեն փորձում «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի վերջապես լուծվի գյուղի բնակչության 80 տոկոսի խմելու ջրի խնդիրը:

Գյուղացիներն ասում են.

«10-15 օր է՝ գյուղի 80 տոկոսը ունի խմելու ջրի խնդիր: Էնպիսի տուն չկա, որը պրոբլեմի առաջ հայտնված չլինի ու մեղավորը առաջին հերթին «Վեոլիա ջուր»-ն է, ով արհամարհած ունի մեր բազմաթիվ հեռախոսազանգերը և տևական ժամանակ է՝ չստացված ջրի դիմաց մեզնից գումար է գանձում, կանոնավոր վճարումները կատարում ենք, բայց ոչ մի դրական տեղաշարժ, էս գյուղում մենակ վարչական շրջանի ղեկավարը ջուր ունի, դրա համար էլ նրան չի հետաքրքրում խեղճ գյուղացու վիճակը:

Արարատ խոշորացված համայնքի ղեկավարն էլ մեր գյուղի համար եղած-չեղած՝ նույն հաշիվն ա, միթե դուք այդքան անզոր եք, որ չեք կարողանում «Վեոլիա ջրի» վրա ազդել, կամ էլ ձեզ միայն հետաքրքրում է ձեր տան ծորակներից առանց ընդմիջման հոսող ջուրը, հերն էլ անիծած, թե գյուղացին ամառվա էս տապին խմելու ջրի լուրջ խնդիր ունի:

Հիմա չենք դիմում կտրուկ միջոցների, բայց եթե 2 օրվա ընթացքում մեր խնդրին սպառիչ պատասխան չտվեցիք, հավատացեք, հետո զգալու եք հայտնի խոսքը, թե՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի»:

Ամառվա էս շոգին դաշտերից գալիս ենք տուն, ծորակները բացում ենք, օդ է փչում ու մենք վճարումները կատարում ենք էդ օդի համար:

Ընտրություններից առաջ գալիս, սարեր են խոստանում, բա էս ինչքան ժամանակ է գյուղի 80 տոկոսը ունի ջրի խնդիր, բա մեր պատգամավորը, չենք էլ իմանում՝ ով ա, մի օր չհետաքրքրվի՞, թե լա՛վ, էս գյուղացիք առանց ջրի ո՞նց են գոյատևում:

Այնպես որ կա՛մ 2 օրվա ընթացքում խնդիրը կարգավորում եք, կա՛մ ողջ գյուղով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել անցնելու ենք կտրուկ գործողույթունների, հետո չասեք, թե էս մարդիկ հելան մեր դեմ պայքարի»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել