copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 20:54 30-07-2025

Անահիտ Ավանեսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական բժշկական կենտրոն հիմնելու գաղափարը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու և առաքելության մեկնարկի կապակցությամբ:

«Կարող եմ մատնանշել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը, այդ թվում` առողջապահության ոլորտում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ համատեղ շատ ծրագրեր են կյանքի կոչվել:

Անդրադառնալով երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև համաձայնագրի վերաստորագրմանը` նախարարն ուրվագծել է համագործակցության շրջանակները` դեղագործական արտադրություն, կրթական ծրագրեր, երկու երկրների բուժանձնակազմի միջև փորձի փոխանակում` տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց` կյանքի կոչելով ուռուցքաբանական, սրտանոթային համակարգի հիվանդությունների բուժման նորարարական նախագծեր:

Դեսպան Սինվեյը կարևորել է առողջապահական համակարգերի դերն ու ղեկավարումը` ժողովրդի առողջ ապրելակերպի համատեքստում և պատրաստակամություն հայտնել հայ-չինական համագործակցությունը նոր մակարդակի հասցնել: Զուգահեռներ անցկացնելով Հայաստանի հետ` դեսպանը ներկայացրել է Չինաստանի ոլորտային խնդիրներն ու բարեփոխումներով անցնող ճանապարհը` բարձր գնահատելով հայաստանյան բուժանձնակազմի գործունեությունը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ, թեև երկրների մասշտաբները տարբեր են, այնուամենայնիվ, մարտահրավերները նույնն են. մշտապես պետք է կարիքների գնահատում իրականացնել և գտնել արդյունավետ լուծումներ: Նախարարն առաջարկել է դիտարկել հայ-չինական բժշկական կենտրոն հիմնելու գաղափարը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում