copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:11 30-07-2025

Միքայել Սրբազանը քաղաքական բանտարկյալ է, նա պետք է րոպե առաջ ազատ արձակվի․ Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Քիչ առաջ տեղեկացա, որ վերաքննիչ դատարանը մերժել է Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու պահանջով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը։

Միքայել սրբազանի գործի նախաքննությունը ավարտված է, բայց նրա խափանման միջոցը ապօրինի կերպով թողնում են անփոփոխ։ Այն պարագայում, երբ Միքայել սրբազանը կալանավորվել է ընդամենը հարցազրույց տալու համար, գործով վկա չկա, և նաև չկան հիմնավոր կասկածներ, որ նա կարող է փախուստի դիմել կամ անպատշաճ վարքագիծ դրսևորել ազատության մեջ։

Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է և պահվում է անազատության մեջ իր սուր հակաիշխանական հայտարարությունների համար։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է րոպե առաջ ազատ արձակվի»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ