Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:49 29-07-2025

Բարեկեցությունը չի չափվում Սևանի ափին արված լուսանկարներով, այլ տնտեսության իրական տվյալներով, իսկ դրանք խիստ մտահոգիչ են

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

Տնտեսական անկում vs. «վարդավառյան բարեկեցություն»

Վիճակագրական կոմիտեի տվյալները հստակ են․

Արդյունաբերական արտադրությունը 2025-ի առաջին կեսին նվազել է 12%,
Արտաքին առևտուրը՝ 45%-ով։

Սա նշանակում է՝ տնտեսական հիմքը թուլանում է, աշխատատեղերը վտանգված են, բյուջետային եկամուտները նվազում են։

Ի՞նչ է ասում Փաշինյանը.
«Սևանի ափին հուլիսի 27-ին 50 հազար մարդ է եղել, ռեստորաններում պահանջարկ կա, մարդիկ Եվրոպա են մեկնում հանգստի։ Սա է բարեկեցության ապացույցը»։

Սա ընտրովի դիտարկում է, ոչ թե տնտեսական ցուցիչ։

Եթե արդյունաբերությունը և առևտուրը կտրուկ անկում են ապրում, դա ազդում է ողջ բնակչության վրա, ոչ թե միայն «Սևան գնացածների»։

Բարեկեցությունը չի չափվում Սևանի ափին արված լուսանկարներով, այլ տնտեսության իրական տվյալներով։ Իսկ տվյալները խիստ մտահոգիչ են։

Երբ տնտեսությունը սուզվում է, բայց իշխանությունը ցույց է տալիս «լողացող լողավազան», սա կոչվում է՝ քաղաքական մանիպուլյացիա»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել