Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 15:00 29-07-2025

Փաշինյանի մասին ով վատ բան ասի, ես նրա հետ ո՛չ կոֆե կխմեմ, ո՛չ բարև կտամ. հարցում՝ Ալավերդիում

Մարդիկ Հայաստանում հիմա ավելի լավ են ապրում, քան՝ 2018-ին, տարբեր առիթներով հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի՝ 2018-ի ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձը եղել է 173 հազար 996 դրամ, իսկ 2025 թվականի ապրիլին՝ 304 հազար 992 դրամ: «Մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում՝ և՛ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով, և՛ ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով »,-ասել է Փաշինյանը:

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներով և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք, որ մարդիկ սկսել են մոտ 50 տոկոսով ավելի լավ ապրել, քան մինչև 2018 թվականը»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։

«Չէ, ավելի լավ չենք ապրում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Փաշինյանը կտրվել է իրականությունից եւ նման բան չկա:

«Նիկոլ Փաշինյանը ձեզ խաբել ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասել եւ այդպես էլ կա, մարդիկ հիմա ավելի լավ են ապրում քան մինչեւ 2018 թվականը։

«Երեւի ավելի լավ են ապրում, որ շատ են գնում արտերկիր ու հանգստյան տներ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել