Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 21:03 28-07-2025

Արթիկում ապամոնտաժում են Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը․ քաղաքապետարանը պատասխան չունի

Oragir.News-ը մոտ 5 ամիս առաջ էր գրել, որ Արթիկում վերականգնման պատրվակով հայրենական մեծ պատերազմի հուշարձանը ապամոնտաժում են։

Օրերս թեմային անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Մելքոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Արթիկ համայնքի ղեկավարությունը նախապատրաստվում է ապամոնտաժել և տեղափոխել Արթիկի հրապարակում տեղադրված 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը։ Սա արդեն միայն վարչական ինքնագործունեություն չէ։ Սա համակարգային քաղաքական վարք է, որն ունի կոնկրետ նպատակ՝ ազգային հիշողության ջնջում»։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի հետ։

«Առաջին ահազանգը ստացել եմ հունվար-փետրվար ամիսներին։ Ես պաշտոնապես դիմել եմ համայնքապետին, արդյո՞ք նման ծրագիր ունեն։ Ինձ պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ համայնքապետարանը նման ծրագիր չունի։ Ես համայնքապետին դիմեցի հարցով, որ արդյո՞ք մրցույթ է հայտարարվել հուշարձանի ապամոնտաժման հետ կապված։ Համայնքապետարանից չբարեհաճեցին պատասխանել այդ հարցիս։ Նույն հարցումը ֆինանսների նախարարին եմ ուղարկել, որին ի պատասխան տեղեկություն տրամադրեցին, որ 2023 թ. Արթիկի համայնքապետարանը պայմանագիր է կնքել 4 մլն. 800.000 դրամ արժողությամբ հուշարձանի ապամոնտաժման աշխատանքների հետ կապված»,-ասում է պատգամավորը։ Մելքոնյանի խոսքով` եթե այս հարցը չբարձրաձայնվեր, ապա մի օր առանց արթիկցիների կարծիքն հարցնելու կապամոնտաժեին հուշարձանը։

«Ես նամակ եմ գրել ԿԳՄՍ նախարարին, Շիրակի մարզպետին և պարզվեց, որ հունիս ամսին Արթիկի համայնքապետի դիմումի համաձայն նախագծահաշվային աշխատանքները փոխանցվել են մարզպետարան, մարզպետարանն էլ ԿԳՄՍ։ Տեղեկացրին, որ հուլիսի 3-ին մասնագիտական հանձնաժողովի նիստը և տրվել է դրական եզրակացություն հուշարձանը ապամոնտաժելու և այլ վայր տեղադրելու»,- շարունակում է Մհեր Մելքոնյանը։

Ըստ պատգամավորի` այս ամենի նպատակը հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար է։

«Հաշվի առնելով, որ Արթիկի համայնքապետը ՔՊ-ի անդամ է, այս իշխանությունների որդեգրած հակառուսական քաղաքականությունը, ես այս ամենի մեջ միտում եմ տեսնում։ Այս ամենը հայ-ռուսական հարաբերություններին քար գցելու համար է արվում։ Եթե խնդիր ունեին հուշարձանը տեղափոխելու, կարող էին այս տարիների ընթացքում տեսքի բերեին հուշարձանը, ոչ թե անտեր թողնային, որ որոշ մարդիկ էլ ասեն, թե ում է պետք էդ հուշարձանը։ Գաղտագողի ուզում էին կազմակերպել էդ ամեն ինչը, առանց արթիկցիների կարծիքը հաշվի առնելու, առանց խորհրդակցելու։ Շատ արթիկցիների պապեր, հայրեր գնացել զոհվել են, մի մասն անհետ կորել է ու էսօր մի գրիչի հարվածով էդ ամեն ինչը ապամոնտաժել, կամ տեղափոխելը հանցագործություն է, որը ներում չունի»,- ընդգծեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորը։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել է Արթիկի համայնքապետարան։ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանի օգնական Սևակ Պետոյանը հայտարարեց, որ իրենք մեծ ասուլիս են նախատեսել, այդ ժամանակ կպատասխանեն բոլոր հարցերին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել