Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 11:16 28-07-2025

20 րոպեում 1 ամսվա անձրև թափվեց, փողոց ու մայթ էր հեղեղվել․ Կամո Արեյան

Մայրաքաղաքում, գրեթե ամբողջ տարածքում հորդառատ անձրևների ընթացքում հեղեղվել են մայթեր, փողոցներ, ստորգետնյա տրանսպորտային հանգույցներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասաց Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով հուլիսի 25-ի հորդառատ անձրևների հետևանքները։

Նրա խոսքով՝ 20 րոպեում տեղացել է հուլիսի տեղումների նորման կրկնակի գերազանցած չափաքանակներ։

«Անձրևի դադարից մոտ 10-15 րոպե հետո ջրականգ չկար մայրաքաղաքում, ամբողջ ծավալը համակարգը քաշել էր, բայց ինտենսիվությունը և տեղումների առատությունը հանգեցրեցին որոշակի խնդիրների։ Ջրային կուտակումների և դժվարանցանելի տեղանքների 20 դեպք է գրանցվել մայրաքաղաքում»,- հայտնեց Կամո Արեյանը։