Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 22:30 26-07-2025

Վեհարանի դեմ գրոհը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կցածրացնի․ հարցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքներով՝ Փաշինյանի վարկանիշը նոր պատմական մինիմում է արձանագրել։ Այժմ այն կազմում է 13 տոկոս, մինչդեռ նույն կազմակերպության կողմից 2024-ի սեպտեմբերին անցկացված հարցումներով՝ նրան վստահում էր հայաստանցիների 16 տոկոսը։

IRI-ի հարցման համաձայն՝ նվազել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա այս կուսակցության օգտին կքվեարկեր հայաստանցի ընտրողների ընդամենը 17 տոկոսը, նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։

Նաև հավելենք, որ վերջին շրջանում ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվում է հետևողական և համակարգված արշավ՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Ավելին՝ Փաշինյանն ու իշխանական վերնախավն առաջիկա օրերին մտադիր են Մայր Աթոռի նկատմամբ գրոհ իրականացնել, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ինչ եք կարծում՝ Վեհարանի դեմ գրոհը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կբարձրացնի՞, թե՞ կցածրացնի»։

Հարցվածներից մի քանիսը կարծում են, որ վարչապետի վարկանիշը կբարձրանա, մնացածը ՝պնդեցին հակառակը։

«Վեհարանի դեմ գրոհը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կցածրացնի»,- ասաց նրանցից մեկը։

Մի անցորդի համոզմամբ՝ Փաշինյանի վարկանիշը միշտ էլ բարձր է, և ոչինչ չի կարող այն իջեցնել։

«Եկեղեցում շատ սխալ բաներ են կատարվում։ Վարկանիշը կբարձրանա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել