Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:30 18-11-2025

Ակնկալում եմ, որ ոտնձգություն չի լինի Էջմիածնի, առավել ևս Վեհարանի և իմ Վեհափառի հանդեպ․ հարցում Էջմիածնում

Նոյեմբերի 17-ին անցկացվեցին Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները: Հրապարակված արդյունքներով՝ կիրակի օրն անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 15 298 ձայնով: «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը ստացել է 10 051 ձայն, «Համահայկական ճակատը»՝ 295, «Հանրապետությունը»՝ 1 241, «Մայր Հայաստանը»՝ 1 692, «Ազատ դեմոկրատները»՝ 1 177, «Ժառանգությունը»՝ 440, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1 193 ձայն:

Oragir.News-ը շրջել է Էջմիածին քաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր համայնքապետից»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչ մի ակնկալիք չունի, որոշներն էլ հույս հայտնեցին, որ Էջմիածնի համար դրական փոփոխություններ կլինեն։

«Ես խաբար չեմ, ոչ էլ ճանաչում եմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ մի ակնկալիք չունի։ «Չունենք։ Քաղաքագլուխ են ընտրում, գնացին գյուղացին էկավ քաղաքագլուխ ընտրեցին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Էջմիածինը պիտի լինի ու մնա համայն հայության հոգևոր կենտրոն։ «Որպես էջմիածնեցի ես ուզում եմ Էջմիածինը տեսնել համայն հայության հոգևոր կենտրոն, որ ոչ մի ոտնձգություն չլինի Էջմիածին քաղաքի , առավելևս Վեհարանի,եկեղեցու և իմ Վեհափառի հանդեպ , որովհետև ինչ-որ մենք էսօր իրականում տեսնում ենք ոչ միայն զարմանալի է, այլ ահավոր տհաճ է»,- ասաց նա։

«Ոչ մի բան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան