copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:00 26-07-2025

Էջմիածնի փոխքաղաքապետին անգործ չեն թողել. ով է Արգիշտի Մեխակյանին խորհուրդներ տալիս. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը պաշտոնաթողությունից, հրաժարականից հետո, որոշում կայացրեց, որ համայնքապետարանի ղեկավար կազմը պիտի հրաժարական տա։ Հուլիսի 11-ին հրաժարական տվեցին համայնքի ղեկարի տեղակալներ Արսեն Պետրոսյանը և Մհեր Մկրտչյանը՝ ի նշան հավատարմության։

Սակայն այստեղ խնդիրն այլ էր․ քանի որ իշխանություններն արդեն ունեին համայնքի իրենց «սրտի» թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանին, պետք էր ազատվել այն տեղակալից, որը հավակնում էր համայնքապետ դառնալ։ Այդ հավակնորդը Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն էր, ումից ստացվեց «ազատվել»։

Երկրորդ տեղակալ Մհեր Մկրտչյանը, ով Մեխակյանի մտերիմն է, վերանշանակվեց համայնքապետարանի ղեկավար կազմում՝ որպես համայնքապետի խորհրդական․ այստեղ էլ աշխատեց հայտնի ԽԾԲ-ն՝ խնամի-ծանոթ-բարեկամ հանգույցը։

Մինչ այս Մհեր Մկրտչյանն աչքի է ընկել պաշտոնյային ոչ հարիր վարքով, հաճախ հայտնվել սկանդալների կենտրոնում։

Հիմա ներկայացնենք, թե ինչ ունեցվածք է կուտակել Մկրտչյանը համայնքապետի տեղակալ եղած ժամանակ։
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Մհեր Մկրտչյանը 2024 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2022 թվականին։

Սակայն 2022 թվականի հայտարարագրում Մկրտչյանը անշարժ գույքի ձեռքբերման մասին որևէ վկայություն չունի, թեպետ ունի 2022 թվականին գնած հողամաս, որի արժեքի և ծախսերի մասին ոչինչ չկա հայտարարագրում։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 76 հազար 681 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 632 հազար դրամ, որից 4 մլն 849 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Վաղարշապատի համայնքապետարանից, 1 մլն 332 հազարը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ֆինանսների նախարարությունից։

1 մլն 450 հազարը, որպես այլ եկամուտ, Մկրտչյանը ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նրա ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 697 հազար դրամ, որից գրեթե 30 մլն դրամը բնակելի տների հիփոթեք է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր