Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 19:10 24-07-2025

Մեքենաները խոչընդոտում էին նորակոչիկներին տեղափոխող մեքենայի երթևեկը․ ոստիկանության պարզաբանումը

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։
Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։
Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում էին նորակոչիկներին տեղափոխող մեքենայի երթևեկը։ Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են ավտոմեքենաների ուղևորները երթևեկության ընթացքում պատուհաններից դուրս եկել, ինչը ևս ճանապարհային երթևեկության անվտանգության կոպիտ խախտում է։

Կոտայքի մարզի պարեկները պարզել են բոլոր վարորդների ինքնությունը, նաև հայտնաբերել ավտոմեքենաներն ու դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։

Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում