Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:55 24-07-2025

Թող իրանց պարգևավճարները կրճատեն, ոչ թե դպրոցը փակեն. մարցեցի

Թումանյանի Մարց գյուղում դեռ անհանգիստ են: Պաշտոնական լուրերը ըստ որի գյուղի դպրոցը փակվելու է, ասում են հերքվել է, այսինքն ծրագիրը չեղարկվել է, սակայն մտահոգություններ դեռ կան:

Մինչ կառավարությունը գյուղական փոքր դպրոցների փակման ծրագիրը կրթության բարելավում է համարում, Մարցում տարակուսած են՝ ինչո՞ւ են որոշել ընդամենը 12 տարի առաջ կառուցված դպրոցի փոխարեն հարևան Քարինջում մի ուրիշը կառուցել իրենց գեղեցիկ ու ժամանակակից դպրոցն էլ փակել: Ըստ կառավարության ծրագրի Հայաստանում մինչև 2026 թվականը 300 դպրոց կվերանորոգվի կամ կկառուցվի, միաժամանակ այն գյուղերը, որտեղ աշակերտների թիվը հարյուրի չի հասնում, կփակվեն:

Թումանյան համայնքի փոքր գյուղական բնակավայրերի մի քանի դպրոցներ կփակվեն,որի դեպքում էլ ըստ գյուղացիների արտագաղթի տեմպերը կրկնակի ու եռակի կավելանան: Մարց ու Քարինջի դպրոցների միավորումը ոչ մի լավ բան չի տա, վստահ են մարցեցիները: Մարդիկ տարակուսում են, թե ինչպես պետք է երեխաներին հասցնեն հարևան գյուղ: Ամեն գյուղ պետք է իր դպրոցն ունենա, թող այլ ծախսեր կրճատեն, ոչ թե դպրոցներ փակեն, ասում են գյուղացիները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին