copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 19:54 23-07-2025

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում․ վագոն տնակում առաջացած կրակը այն վերածել է մոխրակույտի

Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` օպերատիվորեն ժամանել են Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված