Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 19:42 23-07-2025

ՀՀ ԿԳՄՍ և Հունաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հունաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիին, որի ընթացքում ստորագրվել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագրեր:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը հատկապես մշակույթի ոլորտում ամրապնդելու և ընդլայնելու համար։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մշակույթի ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով։

Կողմերն ընդգծել են՝ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու երկկողմ կապերը համատեղ ծրագրերի միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում փոխանակման ծրագրերի, միջթանգարանային համագործակցության, երկու երկրներում մշակույթի օրերի կազմակերպման, համատեղ ցուցահանդեսների և ֆիլմարտադրության նախագծերի, մշակութային ժառանգության պահպանման, կառավարման ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը հաջորդել է մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը։ Մասնավորապես՝ ստորագրվել են Մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր, Մշակութային արժեքների ապօրինի շրջանառության կանխարգելման մասին համաձայնագիր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սալոնիկի Մեգարոն համերգասրահի միջև համագործակցության հուշագիր, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հունաստանի կինոկենտրոնի միջև համագործակցության հուշագիր։

Նախարարներ Ժաննա Անդրեասյանը և Ստիլիանի (Լինա) Մենդոնիին վստահություն են հայտնել, որ ստորագրված փաստաթղթերը նոր շունչ կհաղորդեն Հայաստան- Հունաստան մշակութային կապերի ամրապնդմանը և կբացեն համագործակցության նոր հորիզոններ։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել