copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:25 21-11-2025

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2026-2027 թվականների համար» գործողությունների ծրագիրը:

ԱԳ նախարարները ստորագրել են նաև երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին համաձայնագրեր:

ՀՀ ԱԳՆ

Ամենից շատ դիտված