copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 23:35 22-07-2025

Թուրքական կողմը կմասնակցի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին

Թուրքական պատվիրակությունը ներկայացված կլինի այս շաբաթ Ստամբուլում նախատեսված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին:

Այս մասին РИА Новости-ին հայտնել է գործընթացին ծանոթ թուրք բարձրաստիճան պաշտոնյան։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։

«Ներկայացված կլինի»,- շեշտել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք թուրքական պատվիրակությունը ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։

Ռուսաստանը և Ուկրաինան արդեն երկու անգամ բանակցություններ են վարել Ստամբուլում։ Արդյունքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Բացի դրանից, Մոսկվան Կիևին է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան