copy image url
Ավելին 11 ամիս առաջ - 17:50 22-07-2025

Ինդոնեզիայի նախագահի կատուն ստացել է անձնական պաշտպանություն

«Կատվի սիրահարների սոցիալական օր 2025» միջոցառման ընթացքում սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները մանկասայլակով ուղեկցում Ինդոնեզիայի նախագահի ընտանի կենդանուն՝ Բոբբի Քերթանեգար անունով կատվին։

Տեսանյութը քննարկումների ալիք է բարձրացրել օգտատերերի շրջանում։ Ոմանք քննադատել են անվտանգության միջոցառումների չափը՝ այն համարելով չափազանցված, մինչդեռ ուրիշները դրան վերաբերել են հումորով։

Ինդոնեզիայի պետքարտուղարի տեղակալը պարզաբանել է, որ կատուն նախագահի ընտանիքի սեփականությունն է, ինչն իրավաբանորեն ենթադրում է պետական պաշտպանություն։