copy image url
Ավելին 1 տարի առաջ - 21:07 21-07-2025

Microsoft-ը հայտարարել է իր սերվերների վրա հաքերային հարձակման մասին

Հաքերները հարձակվել են Microsoft-ի տեղական SharePoint սերվերների վրա, հայտարարել է ընկերությունը՝ կոչ անելով հաճախորդներին տեղադրել թարմացում:

Հարձակման հետաքննությանը միացել է ամերիկյան ՀԴԲ-ն: Այդ մասին տեղեկացնում է Deutsche welle-ն։

«Հարձակումները թիրախավորում են տեղական SharePoint սերվերները, որոնք վեբ-հիմքով համագործակցության և փաստաթղթերի կառավարման հարթակ են, որն օգտագործվում է պետական ​​գործակալությունների և բիզնեսների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն տեղյակ է հարձակումների մասին և սերտորեն համագործակցում է դաշնային և մասնավոր գործընկերների հետ, հուլիսի 20-ին գրել է The Washington Post-ը, որը միջադեպի մասին առաջինն է հաղորդել։

ԱՄՆ-ի կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունն իր հերթին հայտնել է, որ Microsoft-ի ծրագրային ապահովման այս խոցելիությունը թույլ է տալիս հաքերներին լիարժեք մուտք գործել SharePoint-ի բովանդակային բազա, այդ թվում՝ ներքին կարգավորումների ֆայլեր, և ցանցում գործարկել կամայական կոդ։ Հարձակման մասշտաբը և ազդեցությունը դեռևս գնահատվում են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ