copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:19 21-07-2025

Շիրակի մարզի գյուղերում՝ հիմնականում սահմանամերձ, ավելի քան 40 դպրոց կփակվի. ԱԺ պատգամավոր

Կրթության որակի բարելավման անվան տակ՝ կառավարության կողմից մինչև 2026 թվականը Շիրակի մարզում 48 դպրոց կփակվի։ Դրանց ցանկում են նաև սահմանամերձ գյուղերի դպրոցները։ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Հողմիկ և Ջրաձոր, Գտաշեն գյուղերի դպրոցները պիտի միավորվեն Արեգնադեմ գյուղի դպրոցին, բայց այս տարվա սեպտեմբերից։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի հետ։

«Շիրակի մարզում դպրոցների փակումը ներկայացվում է որպես կրթության որակի բարձրացման միջոց, բայց իրականում խոսքը պետական պատասխանատվության նահանջի մասին է՝ այն համայնքներից, որոնք ամենից շատն են այդ աջակցությանը կարիք ունեցել։

Փակվելու են 40-ից ավելի այդ թվում` Գուսանագյուղի, Հողմիկի,Ծաղիկի, Արդենիսի, Զարիշատի, Գառնառիճի, Արփենիի, Անիպեմզայի,Աղվորիկի, Աղինի, Թավշուտի, Բայանդուրի դպրոցները: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գյուղական դպրոցները ոչ միայն կրթության, այլև համայնքի մշակութային ու սոցիալական կենսունակության հիմքն են»,- ասում է պատգամավորը։

Մելքոնյանի խոսքով` դպրոցների փակումը ոչ միայն կրթական, այլև ժողովրդագրական և անվտանգային հետևանքներ է ունենալու. «Սահմանամերձ կամ հեռավոր բնակավայրում դպրոց փակել նշանակում է՝ ժամանակի ընթացքում փակել նաև համայնքը։ Շիրակի մարզի դպրոցների զանգվածային փակման ծրագիրը ոչ թե բարեփոխում է, այլ ազգային անվտանգության լուրջ խնդիր։ Երբ դպրոցը փակվում է, փակվում է նաև գյուղի ապագան։ Մենք տեսնում ենք ոչ թե կրթության որակի բարձրացման փորձ, այլ՝ բնակչության հեռացման ծրագիր»։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորի խոսքով`կառավարությունը մոռանում է՝ դպրոցը ոչ միայն դասասենյակ է, այլև համայնքի կենսունակության առանցք. «Երբ դուք փակում եք դպրոցը, մարդիկ ստիպված են տեղափոխվել՝ այսինքն՝ հողն ու սահմանը թողնել անպաշտպան։ Սա արդեն միայն կրթական կամ տնտեսական հարց չէ, այլ ազգային անվտանգության սպառնալիք»։

Մհեր Մելքոնյանը այս հարցը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է Ազգային ժողովում, բայց որևէ ողջամիտ պատասխան ասում է` չի ստացել։

«Այս կարևոր հարցը բազմիցս բարձրացրել եմ ԱԺ-ում: Մինչ այս պահը ոչ մի լուրջ պատասխան չեմ ստացել գործող հակապետական իշխանության ներկայացուցիչներից: Ճիշտ ասած, ոչ մի դրական պատասխան այլևս չեմ սպասում: Արցախը դավաճանած խմբակից լավ բան սպասել հնարավոր չէ»,- եզրափակում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով