copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:58 21-07-2025

Հայոց Եկեղեցու դեմ արշավը բնույթով ոչ միայն հակաեկեղեցական է, այլև հակաքրիստոնեական. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իշխանության եկեղեցահալած քաղաքականության իրական դրդապատճառները և անօրինական բնույթը.

1. Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նամակ է գրել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին ընդդեմ Հայոց Եկեղեցու՝ ակնհայտորեն օգտագործելով Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ վարչապետի նախաձեռնած ու նրա կողմից ղեկավարվող արշավի ուղերձները՝ վիճարկելով Հայոց Եկեղեցու հեղինակությունը և վարկաբեկելով հոգևորականների նույն բառապաշարով անգամ, ինչ անում է ՀՀ վարչապետը:

2. Ըստ ադրբեջանական իշխանական քարոզչության՝ Հայոց Եկեղեցու դեմ Հայաստանի իշխանության արշավը բխում է հենց իրենց շահերից. Հայոց եկեղեցին պետք է չեզոքացնել, որպեսզի Հայաստանում «արևմտյան ադրբեջանցիների» բնակեցումը հեշտ լինի։ Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական իշխանությունը, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» Հայաստանում բնակեցման, իսկ իրականում հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ծրագիրը դարձրել է միջազգային օրակարգի հարց՝ անգամ պաշտոնական նամակով հարցը ՄԱԿ-ում առաջ տանելով:

3. Հայոց Եկեղեցու դեմ արշավը ոչ միայն ՀՀ վարչապետի կարգավիճակի կոպիտ խախտումով է, այլ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր արարքների հատկանիշներ: Ընդ որում, այդ արարքները կատարվում են պաշտոնական կարգավիճակի լիազորությունները կամ իշխանության ազդեցությունն օգտագործելով, հրապարակային եղանակներով, ինչպես նաև իշխանության պաշտոն զբաղեցնող անձանց խմբի կողմից:

4.Գիտակցված պառակտում է հասարակությունը, թշնամացնում է տարբեր մարդկանց իրար հետ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում:

5.Թուլացնում է Հայաստանի պետականության հիմքերը՝ վիրավորանքների և անհանդուրժողականության հովանավորչությամբ մեծ վնաս հասցնելով երկրի միջազգային իմիջին: Հայոց եկեղեցին ներկայացնում է՝ որպես բռնության քարոզիչ, այն դեպքում, երբ եկեղեցին մշտապես հանդես է եկել համերաշխության ու խաղաղության կոչերով։ Այսինքն` խոսքն այնպիսի արշավի մասին է, որը բնույթով ոչ միայն հակաեկեղեցական է, այլ հակաքրիստոնեական:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը