copy image url
Ավելին 1 տարի առաջ - 12:11 18-07-2025

Վորոնեժի հայ բնակիչը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից՝ փորձելով փրկել իր շանը

Վորոնեժում 56-ամյա Արմեն Խաչատրյանը զոհվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ, երբ փորձել է փրկել իր շանը։

Արմենը աշխատում էր որպես բեռնափոխադրող և իր համեստ եկամուտը հիմնականում ծախսում էր անօթևան կենդանիների խնամքի վրա։ Նա հոգ էր տանում 10 կատվի, մեկ շան և աղավնու մասին։

Շանը, որին Արմենը փրկել էր մեքենայի հարվածից հետո, վիրահատել էր՝ ծախսելով շուրջ 30 հազար ռուբլի։ Շունը ապաստանել էր երկրորդ բնակարանում։

Երբ հուլիսի 17-ին Վորոնեժում սկսվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը, Արմենը վախեցել է, որ պատուհանների պայթյուններից բեկորները կարող են վնասել կենդանուն, և վազել է դեպի փողոց՝ նրան փրկելու։ Այդ պահին անօդաչուներից մեկը հարվածել է մոտակա մեքենային, որի բեկորներից մեկը հարվածել է Արմենի գլխին։

Նրան հոսպիտալացրել են ծանր վիճակում, սակայն հաջորդ օրը Արմենը մահացել է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ