copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 13:18 17-07-2025

Կոտայքի մարզում Ford Fusion-ը կոտրել մի քանի ծառ և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Էմին Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Վիվա Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել նրան, տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Հրազան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային և բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելուը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված անձանց՝ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ծայրաեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ի վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Արման Հակոբյանն ու Արթուր Սարգսյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը:

Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Մոնիկա Օհանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված «Ford Fusion»-ը տեղափոխվում է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Ford Fusion»-ի վրայից ավտոմեքենայի մի քանի դետալներ շպրտվել ու վնասել են հանդիպակաց գոտով ընթացքող քաղաքացու «BMW» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Ոստիկանությունը պարզում է նշված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը